Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Հայաստանը նպատակադրված է խորացնելու գործակցությունը ԱՄՆ-ի հետ

Հայաստանը նպատակադրված է խորացնելու գործակցությունը ԱՄՆ-ի հետ
06.02.2019 | 14:25

Կառավարությունը, ըստ ներկայացրած ծրագրի, ակտիվորեն աշխատելու է ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության հետևողական զարգացման ուղղությամբ։


Կառավարությունը նպատակադրված է խորացնելու գործակցությունը ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգին աջակցելու և տարածաշրջանային կայունությանը միտված երկխոսության ընդլայնման ուղղությամբ: Կառավարությունն աշխատելու է նաև ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և եվրոպական այլ երկրների հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու և գործընկերությունն ընդլայնելու ուղղությամբ։


Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումը դիտվում է որպես Հայաստանի զարգացմանն ուղղված Կառավարության բարեփոխումների օրակարգին նպաստող նշանակալից գործոն։
Կառավարությունը շարունակելու է քայլեր ձեռնարկել Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի մուտքի արտոնագրերի ազատականացման ապահովման ուղղությամբ. Գործադիրն աշխատելու է նաև Իրանի և Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ, որոնք հնարավորինս զերծ կլինեն այլ աշխարհաքաղաքական ազդեցություններից:

Դիտվել է՝ 506

Մեկնաբանություններ